Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հունվարի 17-ին` ժամը 17:00-ին, կբացվի «Սեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
«Սկարպ» ՀԿ-ի ամենամյա լուսանկարների ցուցահանդեսն այս տարի նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա ընտանիքի անդամների միջև սիրուն:
Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով հանրությանը ներկայացնել այն ջերմ մթնոլորտը, որն առկա է ցանկացած ընտանիքում՝ անկախ երեխայի հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից: Միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփընի Արմենիա» ընկերության աջակցությամբ: Լուսանկարիչ՝ Վիգեն Մնոյան: